211652_close_icon
views-count2217 դիտում article-date 15:43 24-12-2019

Թրամփի աջակիցների թվի վրա իմփիչմենթը չի թողել նկատելի ազդեցություն

Իր համար ամենադժվար պահերին անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է սփոփվել իր կայուն աջակիցների ներկայությամբ: Նույնիսկ Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփը գտնում է իր այս հենարանը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5217278.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատ կոնգրեսականներն ասում են, թե Թրամփին անվստահության քվե հայտնեցին, քանի որ չէին կարող հանդուրժել իր անձնական շահերի համար Ուկրաինայի օգնությունը հայցելու Թրամփի քայլը: Նրանցից Ստեյնի Հոյերի խոսքերով, իմփիչմենթով իրենք ուզում էին վերահաստատել որ ‘’Ամերիկան օրենքների երկիր է եւ որ որեւէ մեկը չի կարող վեր դասվել օրենքից’’: Սակայն հիշեցնենք, որ Կոնգրեսի վերին պալատում իմփիչմենթի հարցով անցկացվելիք դատավարությունն ամենայն հավանականությամբ կարդարացնի Թրամփին, քանի որ այստեղ մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները: Դեմոկրատներն ու հանրապետականները կարծում են, որ իմփիչմենթի այս գործընթացն իր ասելիքն է ունենալու նախագահական գալիք ընտրություններում: Եվ երկու կողմերն էլ հավատացած են, որ այդ գործընթացը նպաստելու է իրենց թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Սակայն ինչպես պատմությունն է ցույց տալիս, ընտրողների շրջանում նման իրադարձություններն արագ են մոռացվում: Վերլուծաբան Լարրի Սաբաթոն ասում է, թե մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսն այս հարցն այնքան կարեւորություն չի ունենա, ինչպես անցած ամիսներին էր: Իսկ ինչպես հարցումներն են ասում, Ամերիկայում հասարակությունը շարունակում է մնալ բաժանված այնպես, ինչպես բաժանված էր մինչեւ իմփիչմենթի գործընթացը: Եվ այն, ինչ եղավ իմփիչմենթի հետ կապված, գոնե մինչ այժմ չթողեց նշանակալի հետք ընտրողների մտածելակերպի վրա, ասում է վերլուծաբան Կապրի Քաֆարոն: Սենատում դատավարությունը կանցկացվի հունվար ամսին, սակայն այն հարցին, թե որքանով են Թրամփին աջակցում ԱՄՆ-ում, կպատասխանեն նոյեմբերյան ընտրությունները:

Նմանատիպ նյութեր