3518 դիտում
11:56 24-12-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
Թափուր պաշտոնի անվանումը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ:
Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների ապահովում և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 926-Ն և 2015թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ 010-34-15-66)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, 2020թ. հունվարի 8-ից 17-ը։
Մրցույթը կանցկացվի 2020թ. փետրվարի 18-ին, ժամը` 10:00-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում։
Վերոնշյալ իրավական ակտերն այստեղ՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132713
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101073
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
18:40 30-09-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
6277 դիտում
11:20 20-10-2018
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ոստիկանության ՔՀԾ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան