2000 դիտում
18:40 30-09-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
Թափուր պաշտոնի անվանումը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ:
[b] Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝ [/b]
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների ապահովում, ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 926-Ն և 2015թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ 010-34-15-66)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, 2019թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը։
Մրցույթը կանցկացվի 2019թ. նոյեմբերի 26-ին, ժամը` 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում։
Վերոնշյալ [url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066]իրավական[/url] [url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066]ակտերն[/url] [url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3515 դիտում
11:56 24-12-2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
6277 դիտում
11:20 20-10-2018
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ոստիկանության ՔՀԾ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան