211652_close_icon
views-count4817 դիտում article-date 17:11 22-12-2019

Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վաղը՝ դեկտեմբերի 23-ին, նախատեսված է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը։ Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկելու են տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցությանն առչվող հարցեր, շեշտը դրվելու է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների վրա։ Նախարարական հանդիպման շրջանակներում ստորագրվելու է համատեղ հայտարարություն։

Նմանատիպ նյութեր