211652_close_icon
views-count1591 դիտում article-date 14:28 22-12-2019

Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհուրդը և UNAC-ը կհամագործակցեն

Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Նորին Գերազանցություն Ահմեդ բն Մուհամմադ ալ Ջարուանը և ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպության բարձրագույն ներկայացուցիչ Ն.Գ. Միգել Անխել Մորատինոսը ստորագրել են փոխըմբռնման և համատեղ աշխատանքի հուշագիր` նպատակ ունենալով մշակել ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հանդուրժողականության, փոխըմբռնման և ամբողջ աշխարհում մշակույթների, ժողովուրդների և կրոնների միջև համերաշխության ամրապնդմանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանությունից։ «Հուշագրի նպատակ ունի ամրապնդել համագործակցության առաջնահերթ ոլորտները` խթանելու խաղաղությունն ու հանդուրժողականությունը, աջակցելու ՄԱԿ-ի կրոնական վայրերը պաշտպանելու գործողությունների ծրագրին, ինչպես նաև գիտաժողովների ինստիտուցիոնալ համագործակցության անցկացման գործում։ Մորատինոսն իր ուրախությունն է հայտնել նման հուշագիր ստորագրելու առիթով` նշելով, որ այն ամբողջ աշխարհում կմիավորի հանդուրժողականության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և միևնույն ժամանակ բարձր է գնահատել հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի դերը, ինչպես նաև երկու կառույցների միջոցով աշխարհի տարբեր երկրներում հանդուրժողականության արժեքները բարձրացնելու հնարավորությունը: Ն.Գ. Ալ Ջարուանը մեկնաբանել է, որ Խորհրդի կարևորագույն նպատակներից մեկը միջազգային համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքն է: Նա նաև կարևորել է հանդուրժողականության և խաղաղության արժեքների տարածումը և բարձրացումը, երիտասարդության ու կանանց հզորացումը և ԶԼՄ-ների դերի ամրապնդումը խաղաղության համար, հատկապես ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ, որոնցից թերևս ամենակարևորը ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքն է: Սույն հուշագրի ստորագրումը հանդուրժողականության տարվա շրջանակներում ավելի քան 70 գործընկերների և խաղաղության և հանդուրժողականության համաշխարհային ընդհանուր խորհրդի անդամների ԱՄԷ կատարած այցելության արդյունք է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր