9469 դիտում
21:16 19-12-2019
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը. «Հետք»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: «[url=https://hetq.am/hy/article/111294?fbclid=IwAR26T2SP2QXYFsXpHyc9jYcmfmDqfiOsnGpu7cG7UlCEClkNYlNkDggWG44]Հետք[/url]»-ի տեղեկություններով՝ այս մասին ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:
Աբրահամյանի պաշտպանը նշել է, որ թեև ձերբակալման՝ ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:
Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել:
Նմանատիպ նյութեր
5445 դիտում
23:06 30-12-2019
Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը
7151 դիտում
22:28 18-06-2020
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
796 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
661 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը