5412 դիտում
23:06 30-12-2019
Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ «[url=https://armenpress.am/arm/news/1000560.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը: Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):
Նմանատիպ նյութեր
9427 դիտում
21:16 19-12-2019
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը. «Հետք»
1894 դիտում
19:08 22-04-2021
Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը
3852 դիտում
10:37 23-06-2020
Չկալանավորելու գինը կարող է լինել քաղաքական չեզոքությունը․ «Իրատես»
Այս բաժնից
586 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար