211652_close_icon
views-count1275 դիտում article-date 19:06 19-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 06.00-ին, Երևանի Նոր-Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 08.30-ին, «ԳԱԶ-35125» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.50-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին` Միրաք գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել ճամփեզրի քարերին և կողաշրջվել. 20 և 21 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Բաղրամյան գյուղի հատվածում «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին. 27-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 06.40-ի սահմաններում, Սևան քաղաքի Սայաթ-Նովա և Նաիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Գրանդ Շերոկի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Արզնի-Բյուրեղավան ճանապարհին՝ «Արզնի» թռչնաֆաբրիկայի մոտ, վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և հեռացել պատահարի վայրից. վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայի և Մազմանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպել»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր