Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն ու ծխարձակող նռնակներ, ինքնաձիգի 50-ից ավելի փափուշտ։
Ոստիկանության Մարտունու բաժին եկած Նեքին գետաշեն գյուղի բնակիչ, 72-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց գորածարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հորը։
Դեկտեմբերի 15-ին էլ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում։ Աբովյան քաղաքի բնակիչ, 68-ամյա մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն նռնակ, պայթուցիչ, ծխային ռումբ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և այլն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]