211652_close_icon
views-count3038 դիտում article-date 18:08 23-06-2017

Քննարկում` «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 23-ին ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» («GSP+») դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող` մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանը, ՀՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ, որոնք անմիջական պատասխանատու են «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող 27 կոնվենցիաների իրականացման համար և ներգրավված են եղել ոլորտային հարցադրումների մասով Հայաստանի զեկույցի պատրաստմանը, ինչպես նաև Եվրոպական Հանձնաժողովի ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») հարցերով պատվիրակության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում «GSP+» ռեժիմի կիրառմանը, «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը և «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակներում Հայաստանի կողմից պատրաստված զեկույցին առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր