211652_close_icon
views-count3260 դիտում article-date 10:12 03-02-2020

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը. ուղիղ. Tert.am

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/03/qocharyan/3200678]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ մեկնարկել էր «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։ Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել էին, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել էին, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ Արմեն Դանիելյանը թույլ չի տվել ելույթ ունենալ Ռ․ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/03/qocharyan/3200678]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր