ԱՄՆ-ի պետքարտուղարն իր զորակցությունն է հայտնել Մեսութ Օզիլին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր զորակցությունն է հայտնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին:
Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մահմեդականները անտեսում են Չինաստանում ույգուների դեմ հալածանքները: Չինաստանը շատ արագ էր արձագանքել այդ հայտարարությանը. երկրում արգելվել էր ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, ինչպես նաև արգելափակվել էին Օզիլի սոցէջերը սոցցանցերում:
«Արդարությունը հաղթանակելու է: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը չի կարող աշխարհից թաքցնել ույգուրների և կրոնական այլ հոսանքների դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտումները», գրել է Պոմպեոն իր թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
China’s Communist Party propaganda outlets can censor @MesutOzil1088 and @Arsenal’s games all season long, but the truth will prevail. The CCP can’t hide its gross #HumanRights violations perpetrated against Uighurs and other religious faiths from the world.
— Secretary Pompeo (@SecPompeo) December 17, 2019