211652_close_icon
views-count1761 դիտում article-date 21:18 11-12-2019

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ողջունելով ներկայացված աշխատանքների հեղինակներին, կարեւորել է նմանատիպ միջոցառումները եւ նշել, որ դրանք պետք է կազմակերպել առավել հաճախ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինտեգրվել հասարակությանը: «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի հիմնադիր Արփինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառույցը գործում է 20 տարի: Երեխային հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը դյուրացնելու նպատակով՝ կենտրոնում իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամք: Արփինե Աբրահամյանի խոսքով՝ ցուցահանդեսը լավ հնարավորություն է մտավոր խնդիր ունեցող անձի կարողությունները եւ աշխատանքային հմտությունները ներկայացնելու համար: Ցուցադրված աշխատանքների վաճառքից ստացված հասույթի կեսը կհատկացվի հեղինակին, իսկ մյուս մասը կտրամադրվի կենտրոնին՝ աշխատանքային պարագաներ ձեռք բերելու նպատակով: Կենտրոնի շահառու Ալեքսանդր Բայդրելովի կողմից Արարատ Միրզոյանին փոխանցվել է «Կյանքը շարունկվում է» կավե աշխատանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր