211652_close_icon
views-count254441 դիտում article-date 16:37 10-12-2019

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Lexus-ի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել և տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Lexus LX570 մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 20-22 տարեկան կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժաանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Վիգեն Մարգարյանը: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վարորդը, ով դեպքի վարից փախուստի չի դիմել, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանն է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր