2060 դիտում
21:51 08-12-2019
Վարդան Բոստանջյան. Ամանորյա միջոցառումների համար նման ծախսերն ավելորդ են. News.am
Աղքատության նման մակարդակի պայմաններում ավելորդ ծախսեր են: Տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը [url=https://news.am/arm/news/548743.html]NEWS.am[/url]-ի հետը զրույցում այսպես գնահատեց Կառավարության կողմից ամանօրյա միջոցառումների համար քաղաքապետարանին 271 միլիոն դրամի տրամադրումը:
«Ընդհանրապես հասկանալի է, որ նման իրավիճակներում հասարակությանը ապակողմնորոշելու համար տարբեր ուղղություններով նետվում են փողերը: Օրինակ` անցած տարի Հանրապետության հրապարակի տոնածառի համար 71 միլիոն հատկացրեցին, ու սա սուղ ֆինանսական միջոցների կամ աղքատության նման մակարդակի պայմաններում։ Իմ գնահատմամբ, ավելորդ ծախսեր են եւ, բնականաբար, նման պայմաններում պետք ավելի հրատապ, առաջնահերթ եւ առավել կարեւոր գործերի համար ուղղվի»,- ասաց նա:
Բոստանջյանի խոսքով` այդ գումարը կարող էր ուղղվել, օրինակ, 4-րդ կարգի վթարային շենքերի հարցին, որոնք ամեն րոպե կարող են փլուզվել. «Դա ամենահասարակ օրինակն է, եւ նման բազմաթիվ օրինակներ կան: Բայց սա ամենահրատապն է, քանի որ հնարավոր է ամեն վայրկյան մի չնչին բանից շենքը փլուզվի եւ ով է լինելու այս իրավիճակի պատասխանատուն»:
Նմանատիպ նյութեր
2720 դիտում
09:45 14-06-2017
Աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է. Վարդան Բոստանջյան. «Իրավունք»
Այս բաժնից
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1036 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել