211652_close_icon
views-count2721 դիտում article-date 13:36 07-12-2019

Դեկտեմբերի 1-ից 7-ը հակառակորդն Արցախի հետ շփման գոտում հրադադարը խախտել է ավելի քան 130 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց

Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր