211652_close_icon

Ջրամատակարարարումը Արարատի մարզում կվերականգնվի առաջիկա ժամերին. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

views-count2241 դիտում article-date 17:38 06-12-2019
Ինչպես հենց նոր հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերության Կարգավարական ծառայությունից, «Արևելք» տարածաշրջանային տնօրինության աշխատակիցների համերաշխ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել ժամանակից շուտ ավարտել «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա այսօր կեսօրին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքները: Առաջիկայում կվերսկսի ջրատարի շահագործումը, իսկ մի քանի ժամ անց ջրատարից սնուցվող բոլոր բնակավայրերում կվերականգնվի կանոնավոր ջրամատակարարումը: [b] «Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր