1807 դիտում
16:14 02-02-2021
Դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:
Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Պատրոն Դավիթ մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին և նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան։
Քրեական գործը վերաբերում է պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարման հարցում թույլ տված չարաշահումներին։
Ըստ ԱԱԾ-ի՝ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նույն ընկերության տնօրեն Ա․Բ․-ի հետ նախնական համաձայնությամբ, պաշտպանության նախարարության հետ կնքել են պայմանագիր ու պատրավորվել 2018-ի ընթացքում գլխավոր շտաբին մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ։ Պայմանագրի կնքումից հետո, թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, նրանք խաբեությամբ նախարարությանն են մատակարարել 523 մլն դրամի՝ 1.083.000 դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ։ Ըստ իրավապահների՝ այդ կրակոցները, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են պահանջվող հրանոթի կրակոցներին, ավելի կոնկրետ՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին։ Հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։ Կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել 1 մլն 83 հազար դոլար։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին։ Նրան էլ կալանավորելու համար ԱԱԾ-ն դիմել է դատարան։
Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/02/1177875/]հայտարարություն[/url] է տարածել, անդրադառնալով իրեն մեղսագրվող ծանր հանցագործությանը։
Նմանատիպ նյութեր
38705 դիտում
22:43 19-06-2018
Դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը. armenpress.am
4403 դիտում
18:15 04-12-2019
Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
2699 դիտում
17:16 07-10-2021
Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Այս բաժնից
688 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին