Ուկրաինայի Վիննիցի շրջանում կատուն 9 ամսական երեխայի է խեղդամահ արել օրորոցում։ Այդ մասին հայտնում է Unian.net-ը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։
Ըստ տեղեկությունների՝ աղջնակին մայրը թողել է մանկասայլակի մեջ և զբաղվել տնային գործերով, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ կատուն մանկասայլակի մեջ է և նստած երեխայի վրա։ Երեխան խեղդամահ է եղել արված։
Դիահերձումը ցույց է տվել, որ երեխան մահացել է շնչահեղձությունից։ Հարուցվել է քրեական գործ։