2568 դիտում
13:22 02-12-2019
Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
ՀՀ կառավարությունն օրեր առաջ որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:
Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։
Սա այն հյուրանոցն է, որը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը «նվիրել» է պետությանը, երբ նրա նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել:
2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
Հիմա արդեն այս գործընթացի հաջորդ փուլն է սկսվում, որը կարող է ունենալ զարգացման մի քանի ճանապարհ: Անկախ նրանից, թե որ տարբերակը կգործի դեկտեմբերի 18-ին նախատեսված աճուրդը ստեղծելու է պատմական նախադեպ եւ էական ազդեցություն է թողնելու Հայաստանի նորագույն պատմության վրա։
[b] Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում[/b]
Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, հյուրանոցի համար գնորդ չի գտնվի եւ աճուրդն այդպես էլ չի կայանա: Կա վարկած, որ հայաստանյան իրականությունում կգտնվեն գնորդներ, որոնք կհամաձայնեն ձեռք բերել նախկինում այլ մարդու, այլ ընտանիքի պատկանող գույքը, որից նա բաժանվել է, մեղմ ասած, ոչ սեփական ցանկությամբ եւ ոչ ստանդարտ իրավիճակում: Եթե գնորդ չգտնվի, սա կլինի լրջագույն ահազանգ իշխանության համար, որ անցումային արդարադատության նորմերով, առանց դատական վճռի գույքի բռնագանձման նոր օրենքներով վերցված, խլված, նվեր ստացած գույքերը չեն գտնելու նոր օրինական տերեր, եւ դրանք ուղղակի չեն աշխատելու։ Մենք կարող ենք ստանալ մի վիճակ, երբ ընդամենը աշխատող հիմնարկների, ձեռնակությունների փոխարեն ստանալու ենք դրանց կազմաքանդում։
[b]Տարբերակ 2. Գնորդ գտնվում է[/b]
Հնարավոր է, որ հայտնվի մեկ կամ քանի գնորդ, իսկապես կայանա աճուրդ եւ որոնցից մեկն էլ ձեռք կբերի հյուրանոցային համալիրը։ Սա, ամենայն հավանականությամբ նվազ իրատեսական տարբերակ է եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։
Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոշոր գործարքներ։ Հիմա նրանք ավելի շատ զբաղված են եղածը պահելու եւ կապիտալը դուրս հանելու խնդրով։ Երկրում մթնոլորտն է այդպիսին։
Բայց կա ավելի կոշտ գործոն՝ պայմանական տանք նրան մարդկային բոնորոշումը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը նվիրաբերված գործող բիզնես: Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:
Եթե փորձենք վերանալ կոնկրետ դեպքից, ապա միեւնույն է հեռանկարը նույնն է՝ եթե ձեւավորվի նախադեպ « նվիրված, բռնագանձնված գույքի վաճառք եւ հայտնվի գնորդների նոր սոցիալական խավ, ապա վաղը դա մեծ ռիսկեր է բացելու դատերի, ռազբորկանների, վենդետաների համար։
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սուքիասյանների ընտանիքի պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որից նրանք ստիպված բաժանվեցին մոտ տասը տարի առաջ: Եթե դա այդպես է, ապա էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։ Արդեն լրիվ լեգիտիմ իրավունքով։
[b]Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ» [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
580 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
709 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
454 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին