Իրաքի վարչապետը չդադարող ցույցերի պատճառով հրաժարական տվեց
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին դիմում է ներկայացրել պաշտոնից հրաժարվելու մասին։ Որպես պատճառ՝ նա նշել է երկրում չդադարող հակակառավարական ցույցերը։
Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նախատեսված է Իրաքի խորհրդանի արտահերթ նիստը, որի ժամանակ քվեարկության միջոցով կորոշվի Մեհդիի հրաժարականի հարցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Իրաքում սկսվել են կառավարության դեմ բողոքի մեծ ցույցեր։ Սկզբում ցուցարարները պահանջում էին կառավարությունից՝ ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկությանը և կոռուպցիային, սակայն հետո պահանջեցին կառավարության հրաժարականը։
Մինչ օրս ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 400 մարդ։