3087 դիտում
16:51 29-11-2019
ՀՀ-ում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, դա պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի եւ նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ առիթը օգտագործել ասելու համար, որ սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետեւ եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն եւ չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը նոր անձնակազմով փոխարինելու ձգտում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձեւակերպման համար, Հիսուսի բարդույթով»,- նշեց նա:
Վարչապետը նշեց, որ Հիսուսի բարդույթ ասելով նկատի ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը եւ՛ ծառա է, եւ՛ տեր է միաժամանակ, որովհետեւ ըստ վարչապետի, այդ երկուսը մեկը մյուսից անջատելով՝ պետական պաշտոնյայի դեպքում դա չի լինի բավարար չափով օգտակար, գրում է [url=https://news.am/arm/news/547109.html?fbclid=IwAR030BRcXrO0bE3dMlYtu2Kn3Uo3bHrFw-eCXTs8qR50jHs8Ym2RqAidX74]News.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
11:13 06-06-2019
Ի՞նչ անեն այն «խեղճ» մարդիկ, որոնք ուրիշին ճնշելու բարդույթ ունեն, բայց պաշտոնի չեն հասել․ «Առավոտ»
5879 դիտում
18:30 06-04-2021
«Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա, դրա համար էլ այս օրին ենք հասել». պրոֆեսոր Գևորգ Թամամյան
1069 դիտում
09:12 05-10-2023
Հայրենազրկման աղետ, անհայրենիքության բարդույթ. կարևորը՝ աթոռը չեն կորցրել. Փաստ
Այս բաժնից
514 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
400 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան