211652_close_icon
views-count1084 դիտում article-date 12:36 29-11-2019

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում տեղ գտած խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: [b] Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.[/b] • պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն, • տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները, • տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են, • անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը, • արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր, • պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը, • բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը, • անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ, • առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում, • բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները, • առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ, • անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ, • առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով, • պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար, • և այլն: Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերիտնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Նյարդահոգեբուժական դիսպանսերիտնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ և արդեն իսկ ձեռնարկված որոշակի քայլերը, օրինակ այլընտրանքային զինվորական ծառայողները այգիներ են մշակում դիսպանսերի տարածքում, որի բերքից օգտվում են նաև պացիենտները, պատշաճ իրականացվում է թափոնների խոտանման կարգը և այլն: Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծմանառաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատաողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավմանկարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր