211652_close_icon
views-count2463 դիտում article-date 10:37 28-11-2019

Առողջության համապարփակ ապահովագրություն, կամ 6 տոկոս առողջության հարկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022 թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախագիծն, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս պետք է վճարի առողջապահության հարկ: Երեկվա դրությամբ նախագիծը նշված կայքում հավաքել էր 1388 կողմ և 810 դեմ ձայն: Երեկ առավոտյան դեմ քվեարկողներն են ակտիվ եղել, իսկ արդեն ժամը 12.00-ից հետո ակտիվացել են «կողմ»-երը: Պարզվում է` Առողջապահության նախարարության աշխատակիցները, իրենց բանուգործը թողած, ողջ օրվա ընթացքում այս նախագծին կողմ քվեարկելով են զբաղվել: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ նախագիծն ուղարկել են ֆբ օգտատերերին և խնդրել կողմ քվեարկել: Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ նախարար Թորոսյանը իր «փիարն» անելու համար ամեն քայլի դիմում է: Չի բացառվում, որ հենց նրա հրահանգով են նախարարության աշխատակիցները իրենց ընկերներին, հարազատներին խնդրել կողմ քվեարկել նախագծին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր