Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերում ձյուն է տեղում, Lանջիկ-Գյումրի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:16-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն:
Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում [color=#CC0000][b]երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b][/color]