1901 դիտում
09:13 28-11-2019
ՔՊ-ն «օրենսդրական նվեր» է պատրաստում վարչապետի քավորի համար․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։
Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։
Ընդգծենք՝ Իջևանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն փունջը (թվով 19):
Բայց Իջևանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։
Պարզվում է՝ այս օրերին իշխանական թևում քննարկվում են Իջևանի ընտրությունները Երևանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջևանը ևս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երևանի քաղաքապետարանին։
Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականից հետո Վ. Ղալումյանն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց, փոխարենը՝ մամուլում տեղեկություն հայտնվեց «հայտնի դրդապատճառի» մասին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձրել էր պատգամավոր։
Շատ չանցած «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ղալումյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
10:11 25-06-2019
ԱԺ-ն մինչև հուլիսի կեսերը արձակուրդ չի գնա. կառավարության նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում․ «Փաստ»
3121 դիտում
09:17 18-01-2020
Հայաստանը նավատորմ ստեղծելու օրենսդրական հիմքեր է պատրաստում. «Ժամանակ»
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2866 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր