211652_close_icon
views-count4437 դիտում article-date 10:42 04-08-2019

Օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է: Ասեմ նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից: Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը»։

Նմանատիպ նյութեր