211652_close_icon
views-count3521 դիտում article-date 18:21 26-11-2019

Լիտվայի արդարադատության նախարարը քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ ազատազրկված անձանց պահման պայմաններին, հիմնարկի առանձնահատկություններին և հնարավորություններին: Շրջայցի ընթացքում եղան ճաշարանում, ծանոթացան փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից ազատազրկված անձանց հատկացվող սննդի պատրաստման պայմաններին, ճաշացանկին։ Այնուհետև շրջեցին հիմնարկի բնակելի տարածքում, օտարերկրյա դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքում, եղան երկարատև տեսակցությունների՝ նոր վերանորոգվող սենյակներում։ Պատվիրակության անդամներին առանձնապես հետաքրքրեցին ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների կազմակերպման ընթացքն ու հնարավորությունները: Այդ նպատակով եղան հիմնարկի համակարգչային սենյակում, գրադարանում, որտեղ, հայերենից բացի, կա նաև օտարալեզու գրականություն: Հյուրերին հատկապես տպավորեց խեցեգործության սենյակը՝ ազատազրկված անձանց ձեռքով պատրաստված բացառիկ, ուշագրավ աշխատանքներով: Այցելության ավարտին նախարար Էլվինաս Յանկևիչիուսն իր շնորհակալությունը հայտնեց ճանաչողական այցի շրջանակներում ընդունելության համար՝ նշելով, որ բարձր է գնահատում համագործակցության և փորձի փոխանակման նման հնարավորությունները: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր