211652_close_icon
views-count960 դիտում article-date 12:53 26-11-2019

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը. մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 15-ամյակի առթիվ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է միջազգային համաժողով։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Երկօրյա համաժողովին մասնակցելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթ կունենան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզերը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Հերդիս Թորգեյսդոտիրը, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահ Միկոլա Գնատովսկին, այլ երկրների օմբուդսմաններ և միջազգային փորձագետներ։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովի երկու օրերի ընթացում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնք կվերաբերեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերին ու ժամանակակից մարտահրավերներին, խոսքի ազատության և ատելության խոսքի արգելքին, վատ վերաբերմունքի կանխարգելմանը, ներառյալ՝ երեխայի խնամքի և սոցիալական խնամքի հաստատություններում, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությանը։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր