211652_close_icon
views-count41075 դիտում article-date 12:16 25-11-2019

Ռուսաստանի Դուբնա քաղաքում հայ է սպանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի մի քանի քաղաքացի իր հանգիստն անցկացրել է Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, հաղորդում է [url=https://infoteka24.ru/]Infoteka 24[/url]-ը: Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են: Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մոտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել: Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում: Հարազատներին արդեն հայտնել են, որ, հնարավոր է, տվյալ դեպքում կիրառվի ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածը՝ «անզգուշությամբ մահ պատճառելը», գրում է [url=https://news.am/arm/news/546210.html]News.am-[/url]ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր