3346 դիտում
17:10 24-11-2019
Իրանում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած շուրջ 1000 ակտիվիստ
Իրանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններին մասնակցող շուրջ 1000 ակտիվիստների, այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են պետական կառույցների շենքերի վրա հարձակում գործելու, դրանք հրկիզելու, ոստիկանության բաժանմունքների կամ զինվորական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաեւ քաղաքացիներին հակակառավարական միջոցառումներում ներգրավելու արշավներ կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գնի բարձրացման մասին կառավարության որոշումը: 50 տոկոսով բարձրացել է մեկ անձի քվոտայի շրջանակում բենզինի արտոնյալ արժեքը: Համաձայն նոր կանոնների՝ ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին ամսական այդ գումարով, մոտոցիկլետի տերը՝ 25լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսու վարորդների համար՝ 400 լիտր:
Այդ որոշումը կայացնելուց հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր։
Նմանատիպ նյութեր
2601 դիտում
10:45 29-07-2015
«Ոտքի, Հայաստան» խմբակը ունի այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի. «Իրավունք»
3176 դիտում
12:22 17-04-2018
Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2 անձինք. ՀՔԾ
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել