211652_close_icon
views-count13736 դիտում article-date 16:32 21-11-2019

Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների օրինագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հարցը ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: «Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է»,- ասաց Սարգսյանը: Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

Նմանատիպ նյութեր