3750 դիտում
22:54 08-07-2019
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը
Հուլիսի 9-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Բարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակին:
Ողջյունի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը, Վինչեսթերի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Վիլքինսոնը:
Գիտաժողովի հիմնական նպատակն է ի մի բերել վերջին տասնամյակում Հայաստանում կատարված հնագիտական պեղումների և հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները, քննարկել հայաստանյան հնագիտության հեռանկարային անելիքները: Գիտաժողովում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերջին տարիների ձեռքբերումները, միջազգային համատեղ ծրագրերով կատարված հետազոտությունների՝ մասնավորապես հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-ճապոնական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-գերմանական համատեղ արշավախմբերի հետազոտությունների արդյունքները:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են սույն թվականի հուլիսի 9-ից 11-ը:
[b] ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը