Կևին դե Բրյույնե. Սա խայտառակություն է, ֆուտբոլը բիզնես է դարձել
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն խիստ դժգոհություն է հայտնել, որ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում իրենց խմբի մրցակիցները արդեն հայտնի են մինչև վիճակահանությունը:
Բելգիացիները B խմբում խաղալու են Ռուսաստանի և Դանիայի հետ, իսկ չորրորդ մրցակիցը կլինի Ուելսը կամ Ֆինլանդիան:
«Սա խայտառակություն է, որ արդեն ամեն ինչ կանխորոշված է: Ինձ համար սա մրցաշարի խեղաթյուրում է: Ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի է վերածվում բիզնեսի», հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը: