211652_close_icon
views-count74883 դիտում article-date 13:34 18-11-2019

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները Արագածոտնի մարզում հայտնաբերել են այն BMW-ն, որով Էջմիածնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում կրակոցներ էին արձակել Mercedes-ի վրա, վիրավորել վարորդին և դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Բարույանի ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վլադ Բազունցի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են BMW մակնիշի 36 AC 576 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա (ով, ի դեպ, եղել է ղեկին) կրակոցներ են արձակել հայտնաբերված BMW-ի միջից: Քննիչի որոշմամբ BMW-ն տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արգիշտի Այվազյանի անվամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/14/1140471/?fbclid=IwAR3ZxzPPCypbRJ22WfKig7dWlCC2ivnV-e_BMFlgA9sC9RR5jpyNqRS367E]ավելի վաղ [/url]Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Բարույանի ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վլադ Բազունցի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել էր Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցների բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր