211652_close_icon
views-count7468 դիտում article-date 13:01 18-11-2019

Դուք ձախողել եք երկրի կառավարումը, ժամ առաջ հեռացե´ք և այդ գործը թողեք սրտացավ ու պրոֆեսիոնալ մարդկանց

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից: Մարդկանց ուղեղները լվանալու և իրենց ռեյտինգը պահելու գրավականը այսօր արդեն հանրահայտ ասֆալտն է: Ցավալին այն է, որ պետական մակարդակով է այդ ամենն ինքնագովազդվում: Նախքան ասֆալտապատումը, մարդկանց ուղեղները հրամցնում էին այդ նույն ասֆալտին իրենց հայրենակիցներին պառկեցնելով: Մի եղեք այդքան էժան, մեկ է, դուք պետականաշինության մեջ ձախողվել եք:Պետության հիմքը,ամրապնդումը մարդկանց բարեկեցիք կյանքը չի սկսվում ասֆալտով,ու՞մ է պետք 300կմ ասֆալտի կառուցումը, երբ մեր հայրենակիցներից շատերը չեն կարողանում կտրել այդ ճանապարհը,որպեսզի հասնեն մայրաքաղաք: Ձեր վերանորոգած ասֆալտը չի´ հետաքրքրում Գյումրիում տնակներում ապրող մարդկանց,չի´ հետաքրքրում ծերանոցներից հանված մարդկանց,չի հետաքրքրում փակված գիշերոթիկներում ապրող երեխաների ծնողներին,այս ամենը ձեր հերթաման ֆեյք մասային մոնիթորիգով ապահովելն է: Դուք ձախողել եք երկրի կառավարումը, ժամ առաջ հեռացե´ք և այդ գործը թողեք սրտացավ ու պրոֆեսիոնալ մարդկանց: Դուք տապալվել եք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր