211652_close_icon

Բակո Սահակյանը և Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում ՀՀ-Արցախ համագործակցության հարցեր

views-count3020 դիտում article-date 16:38 16-11-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր