211652_close_icon
views-count31376 դիտում article-date 14:03 13-11-2019

Երևանում 25–ամյա վարորդը Porsche-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի. վարորդը փախուստի չի դիմել. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ն. Տ.-ն իր վարած Porsche մակնիշի 35 VV 663 համարանիշի ավտոմեքենայով Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 25-ամյա Գ. Ի.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր