211652_close_icon
views-count1779 դիտում article-date 13:12 13-11-2019

ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն: Թերթի «տեղեկություններով»՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: Հետևաբար, թերթի կողմից Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ բարեկամական կապերով պայմանավորելը` պարզապես անհեթեթ է: Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից: Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից, զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ, որի պարտադիր բաղադրիչներից է ճշգրիտ տեղեկատվության մատուցումը: [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր