1771 դիտում
12:58 13-11-2019
ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել. հայտարարությունը պատրաստ է. NEWS.am
ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ քիչ առաջ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունվել է հայտարարություն:
«Մենք ի համերաշխություն եւ ի աջակցություն մեր ուսանողների հայտարարում ենք մեկօրյա գործադուլ: Որպեսզի ուսանողներն իրենց ակցիայում չզգան միայնակ, որ այն խնդիրը, որն իրենք պաշտպանում են, դասախոսներն իրենց կողքին են»,- [url=https://news.am/arm/news/544172.html?fbclid=IwAR14_iIxsOyAoPnB1aoKQSoXxdCx3pY6jn6M2zo59McnnYy7cgvqeOCorgU]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը:
Նա տեղեկացրեց, որ հայտարարության տեքստը շուտով կհրապարակվի, ինքը խոսել է միայն առաջրին կետի մասին:
«Կոչով դիմում ենք, սպասում ենք պատասխանի: Դրանից հետո, կախված դրանից մեր հետագա քայլերը արդեն կորոշենք»,-ասաց դասախոսը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:
Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/544172.html?fbclid=IwAR14_iIxsOyAoPnB1aoKQSoXxdCx3pY6jn6M2zo59McnnYy7cgvqeOCorgU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
682 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
769 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին