211652_close_icon
views-count30560 դիտում article-date 20:49 10-11-2019

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 78-ամյա հետիտոնը մահացել է. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել Պ. Ծովյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, իսկ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ավտոմեքենան էլ ավագ հետաքննիչ Ա. Մինասյանի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր