Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու 11-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձին դարձավ 11 տարեկան:
«Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար. մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես` Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, իսկ այս յուրահատուկ օրը՝ նաև տոնական:
Բայց պատահական չէ նաև, որ հենց Ալլան է զբաղվում Թայֆունի խնամքով. նրանք երկուսն էլ ծնվել են նույն օրը` նոյեմբերի 10-ին:
Արդեն մի քանի տարի է, ինչ Այգում այդ օրը երկու տարեդարձ է տոնվում:
Դե ինչ, շնորհավորենք Թայֆունի և նրա սիրելի խնամող Ալլայի տարեդարձը՝ ամենաջերմ մաղթանքներով», գրել է կենդանաբանական այգու աշխատակազմը: