Արմեն Գրիգորյան Շուշիում իր հարսանիքից լուսանկար է հրապարակել
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան իր հարսանիքից լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»,- գրել է նա լուսանկարի ներքո;
Նշենք, որ հարսանիքին մասնակցում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: