Մնա կողքիս հավերժ. Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր հարսանիքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի պսակադրության արարողությունը:
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել իր հարսանիքից և գրել հետևյալը. «Ամուսնացիր ինձ հետ և մնա կողքիս հավերժ»