211652_close_icon
views-count33027 դիտում article-date 12:46 07-11-2019

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ դասակի հրամանատարն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00--ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը և հաշվառված է նախարարության հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր