211652_close_icon
views-count18320 դիտում article-date 15:34 28-12-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. ժամանել են ՃՈ դասակի հրամանատարն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են Opel մակնիշի 33 DՍ 812 համարանիշի և Ford Transit մակնիշի 752 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականները կատարել են ճանապարհը ձյունից մաքրելու աշխատանքներ՝ լցնելով աղ ու ավազ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ: Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, փոփոխվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 շուրջօրյա գործող տեղեկատու հեռախոսահամարով: Հեռախոսահամարը շուրջօրյա կգործի նաև տոնական օրերին:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր