211652_close_icon
views-count91844 դիտում article-date 11:33 04-11-2019

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. Նոր Նորքի ոստիկանների օպերատիվ գործողության արդյունքում կռվի մասնակիցներն ու կրակոց արձակողը, ինչպես նաև ատրճանակը հայտնաբերվել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել: Նշված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, պարզել են դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լևոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի և այլ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ: Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ հետաքննիչի որոշմամբ Դավիթ Հ.-ն ձերբակալվել է, իսկ Լևոն Հ.-ն և Գոռ Գ.-ն բաց են թողնվել: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Դավիթ Հ.-ի հարազատի ընկերը նշված գազային ատրճանակը ներկայացրել է ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթ, Լևոն Հ.-երը հարազատ եղբայրներ են: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր