Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բակում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են «BMW 505» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: