Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը
Օգոստոսի 13-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 16 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով. հրդեհը մարվել է ժամը 18:55-ին: Այրվել է ավտոմեքենայի էլ.մալուխները և սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: