211652_close_icon
views-count48200 դիտում article-date 23:02 01-11-2019

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողներն իրականացրել են «Չես պլստա» օպերացիան. թմրամոլը չկարողացավ «պլստալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, Արարատի մարզում իրականացրել են «Չես պլստա» օպերացիան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանները «զախվատ» օպերացիայի արդյունքում Մասիսի ոստիկանություն են բերման ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արտյոմ Ս-ին։ Վերջինիս անձնական խուզարկության ենթարկելով՝ նրա տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն, սուր հոտով, չորացված և մանրացված կանեփանման զանգված, որից հետո Արտյոմ Ս-ն ոստիկաններին հայտնել է, որ այն հանդիսանում է թմրամիջոց, որն ինքը ձեռք է բերել Արարատի մարզի Խաչփար գյուղի դաշտերից։ Նույն օրը ոստիկանները Արտյոմ Ս-ին պատկանող Հայանիստ գյուղում գտնվող նրա տանը և կից օժանդակ շինություններում կատարել են խուզարկություն, որտեղ հայտնաբերվել է նմանատիպ թմրանյութ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև «Մեթադոն» տեսակի դեղահաբեր։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար, թե Արտյոմ Ս-ն որտեղից և ումից է ձեռք բերել «Մեթադոն» տեսակի դեղահաբերը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս օպերացիան իրականացվել է հոկտեմբերի 21-ին Արարատի մարզում նմանատիպ խոշոր չափի թմրամիջոցներ հայտնաբերելու շրջանակներում։ Այդ օրը ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում հայտնաբերվել էր Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արման Դ-ն։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասի և 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որտեղ նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր